Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

«Շիրակը» գլխավորեց աղյուսակը

«Շիրակը» գլխավորեց աղյուսակը
11.11.2012 | 23:54

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության հերթական տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասնելով «Միկայի» նկատմամբ` գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Գյումրեցիներից գոլերի հեղինակ են դարձել Լևոն Պաչաջյանը, Լամին Լի Յորոն, Անդրանիկ Բարիկյանը: Հյուրընկալելիս «Ուլիսի» նկատմամբ առավելության է հասել «Փյունիկը»` մրցակցի դարպասը գրավելով երեք անգամ (Հովհաննես Հովաննիսյան, Տարոն Ոսկանյան, Գոռ Մալաքյան), սեփականն ընդունելով մեկը: Այն տասնմեկ մետրանոցից իրացրել է Արսեն Բալաբեկյանը: Տանտերերից հաղթանակ է տարել և Կապանի «Գանձասարը»: Առաջին խաղակեսում «Արարատի» դարպասը գրավել է Ռեջելիո Զեդորֆը, երկրորդում` Դիեգո Լումբան: Տուրում հյուրերից միակ հաղթանակը փաստորեն տարել է միայն Դիլիջանի «Իմպուլսը»: Նրանք մրցակցի` «Բանանցի», դարպասը գրավել են երեք անգամ` սեփականն ընդունելով երկուսը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ